▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսքան տարաձայնություններ ունենալով ու իրար վիրավորելով՝ էլ ի՞նչ համերաշխ, չէ, չէ, «Հրաշալի քառյակ»

Հայաստանում այս պահին գոյություն ունի քառյակային իմիտացիա և 12 կետ, որոնք, ամենայն հավանականությամբ, կմնան թղթի վրա, իսկ այս ամենի պատճառները շատ պարզ են:

Զարուհի Փոստանջյանը ԱՄՆ-ում է և չի հանդուրժում, որ իր բացակայության ժամանակ ինչ-որ քառյակ է ստեղծվել, ու այնտեղից հայտարարել է, որ քառյակ որպես այդպիսին գոյություն չունի (Զարուհին «Ժառանգությունում» վերջին շարքերում չէ, ու նրա խոքը կուսակցությունում արժեք ունի), որին շատ բուռն պատասխանեց Նաիրան Զոհրաբյան և ասաց, որ կլոնադա մեկնաբանելու հավես չունի:

Լևոն Տեր-Պետրոսյանը մի մեծ վերլուծական ներկայացրեց, որից հետո քննարկումներ սկսվեցին. Արմեն Մարտիրոսյանը ասաց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ համամիտ է, իսկ այ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյան ասաց, որ «Քառյակի» քաղաքական օրակարգում Լևոն Տեր-Պետրոսյանի առաջ քաշած խնդիրները դրված չեն:

ՀՅԴ-ն, մեղմ ասած, դեմ չէ Սահմանադրական փոփոխություններին, եթե իրենց կետերն ընդունվեն, ավելին, գտնում է, որ այդ փոփոխությունները պետք են, իսկ «Քառյակի» մնացած ներկայացուցիչները ոչ մեկ անգամ են դեմ արտահայտվել այդ փոփոխություններին:

Այսքան տարաձայնություններ ունենալով ու իրար վիրավորելով՝ էլ ի՞նչ համերաշխ, չէ, չէ, «Հրաշալի քառյակի» մասին կարող է խոսք գնալ:

Էդգար Խաչատրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին