Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթը ծաղրանկար է հրապարակել՝ նվիրված աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվանը:
Ծաղրանկարում աշխարհահռչակ շանսոնյեն պատկերված է անկողնում պառկած՝ մկրատը ձեռքին, որով կտրում է թթվածնի խողովակը:
Ազնավուրի ավագ դուստրը՝ Սեդա Ազնավուրը իր ֆեյսբուքյան էջում իր վրդովմունքն է արտահայտել՝ գրելով հետևյալը.
«Ազնավուր ընտանիքը բարձր է գտնվում ձեր նողկալի Charlie Hebdo-ից: Հուսամ՝ այսպիսի մի նկար կանեմ ձեր ընտանիքից մեկի մահվան կապակցությամբ, հաճելի կլինի տեսնել ձեր բերանները…»։