▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այսպիսի կրիմինալ բում Հայաստանում մի քանի տասնամյակ չի եղել»․ Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․

«Ճակատագրի հեգնանքով Արտակարգ իրավիճակների նախարարությունը լուծարվեց հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին:
Այդ անունով նախարարություն այլևս չունենք, բայց «արտակարգ իրավիճակ» ռեժիմը քանակական և որակական այնպիսի աճ է արձանագրել, որ փաստացի ունենք «Արտակարգ իրավիճակների» Հայաստան:
Կրիմինալ այսպիսի բում Հայաստանում մի քանի տասնամյակ չի եղել. քրեական աշխարհի հետ ասոցացվող մարդիկ քաղաքացիներին անպատիժ գնդակահարում են: Ու սա «օրինաչափ» է մի երկրում, որի ԱԺ նախագահը կարող է անպատիժ թքել քաղաքացու վրա կամ՝ եթե ՔՊ-ն կարող է ոստիկանության պահպանության տակ գտնվող քաղաքացու նկատմամբ արտադատարանական դատաստան տեսնել, ինչո՞ւ կրիմինալը չի կարող հանգստյան գոտում գնդակահարել քաղաքացու, ով «ճշտի» կանոններից «շեղվել» է:
Երևանի կեսը հոսանք չունի, մյուս կեսը՝ ջուր:
Ամեն ինչ կարելի է բարդել ՀԷԿ-ի վթարի համար՝ քողարկելու համար այն փաստը, որ հեղափոխական իշխանությունը տապալել է բոլոր բարեփոխումները:
Ո՞նց հավատամ, որ ոստիկանությունը հասարակական կարգի, իմ անվտանգության պահապանն է, երբ քաղմասում հանցագործը ոստիկանի զենքով երկու ոստիկանների վրա է կրակում: Թերևս, ամերիկյան փողերով Ոստիկանությանը «բարեփոխել» են միայն ցուցարար և ընդդիմադիր խոշտանգելու նպատակով:
Արտակարգ իրավիճակների Հայաստանի վարչապետը անհոգ հեծանվավազքի մեջ է՝ հիմա էլ չափելով Բեռլինի ու Լոնդոնի փողոցները:
Նրա հեծանվային հոբբին անդադար զարգանում է՝ ուղիղ համեմատական Հայաստանում արձանագրված հանցագործությունների, ֆորսմաժորների աճին:
Հայաստանում կառավարում չկա, մանավանդ՝ Փաշինյանն ապրում է հեծանիվի «կյանքով ու ցավով»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին