▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսպես շարունակվի` մարդիկ հացը կես հատով են գնելու

Բավականին երկար ժամանակ է փոքրիկ կրպակից առևտուր չէի արել, այսօր առավոտյան ծխախոտ պիտի գնեի, իսկ մոտիկ միայն այդ կրպակն էր (կրպակը Երևանի կենտրոնում էր)։ Մոտեցա ծխախոտ ուզեցի։

Մինչ վաճառողը վաճառասեղանի տակից ծխախոտը հանեց, աչքովս ընկավ, որ տարատեսակ ծխախոտներ են շարված և հատիկով են վաճառում, հետո սկսեցի ավել մանրամասն ուսումնասիրել, պարզվեց, որ նաև հատիկով մաստակ ու փոքրիկ կոնֆետներ կային երբեմնի «Rondo»–ի ու «Mentos»–ի տիպի։

Հետո դանդաղ քայլերով հեռացա։ Ճանապարհին մտածում եմ ինչքան պետական գույք կա վաճառում են, կրպակներում հատիկով առևտուրը վերսկսվել է, մնում ա միայն Մաշտոցի պողոտայի երկայնքով սեղանիկներ շարեն, վրաները գրեն «Պողոսի դախլ» սուպերմարկետ, լրիվ 95-97 թվերը կլինի։

Հ.Գ. Սենց որ շարունակվեց, մարդիկ հացը կես հատով են գնելու...

Արմեն Ասլյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին