Ռուսաստանում այսօր առավոտյան պայթյունի հետևանքով մահացած Երևան քաղաքի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը Մարտի 1-ի գործով վկայի կարգավիճակ ուներ:
Ավելին, ըստ տեղեկությունների՝ նա այդ կարգավիճակով ՀՔԾ-ում արդեն հարցաքննվել էր:
Հիշեցնենք, որ Աշոտ Կարապետյանը մահացել է պայթյունի հետևանքով, որը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում գտնվող «Սյուրպրիզ» մասնավոր գարեջրային ընկերության տարածքում տեխնոլոգիական գործընթացի խախտման պատճառով։