▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր մենք տոնում ենք մի օր, որը վաղուց մնացել է անցյալում

Հարգելի հայրենակիցներ, մայիսի 1-ը այն բացառիկ օրերից է, երբ մենք և հատկապես մեր ավագ սերունդները ունենք բազմաթիվ հիշողություններ դրական իմաստով և, ինչու չէ, շատերը նաև կարոտում են: Գրեթե քչերին է հայտնի, որ այս օրը աշխարհում սկսեցին նշել ոչ միայն Չիկագոյում բանվորների ցույցի գնդակոծությունից հետո, այլ նաև մարդկանց 8 ժամյա աշխատանքային օրվա անցնելու կապակցությամբ, որը դարձավ բացառիկ և մեծ ձեռքբերում աշխարհում:

Այսօրվա Հայաստանում և մեր իրականության մեջ ամեն ինչ գլխիվայր է շրջվել, երբ հերիք չէ, որ աշխատավոր մարդիկ պայքարում են իրենց օրվա հացի փողը վաստակելու կամ ծնողների և իրենց ընտանիքի անդամների առողջության համար, մնացած մասն էլ այստեղ աշխատանք չի գտնում կամ այնքան ցածր է վարձատրվում, որ աշխատանքի կարոտով մեկնում է Հայաստանից:

Կարծում եմ, որ մեր երիտասարդության մեծ մասը կցանկանար նույնիսկ 10-12 ժամյա աշխատանքային ռեժիմով աշխատել, միայն թե ունենար աշխատանք, միայն թե իր աշխատանքով կարողանար այնքան վաստակել, որ արժանավայել ապրեր իր հայրենիքում, իր ընտանիքի հետ: Այնպես, որ այսօր մենք տոնում ենք մի օր, որը վաղուց մնացել է անցյալում, իսկ թե ապագայում ինչպես կտոնենք, կտոնենք, թե չենք տոնի այս օրը, արդեն կախված է մեզանից՝ յուրաքանչյուրիցս:

Վահան Բաբայան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին