▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր մենք հերոսների կարիք ունենք և փառք աստծո՝ ունենք հերոսներ


«2014 թվականի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանն ու հայկական բանակի ստորաբաժանման 9 զինվորները հետ մղեցին Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանման երկու խմբի»: 
Ահավասիք, տասը հերոս:

Ափսոս… Արմենի համար այս հերոսությունը վերջինն էր… 
Հազար փառք Արմենին: Արմենի ծնողներին, հարազատներին ու մտերիմներին համբերություն՝ կորստյան ցավը կրելու համար: Պատիվ ու հարգանք հայրենիքին նվիրված որդի դաստիարակելու համար:

Այսօր մենք հերոսների կարիք ունենք, և ոչ միայն սահմանին…

Հուսանք, որ նաև Արմենի ու նրա ընկերների ջանքերով կգա այն օրը, երբ հերոսության կարիք չենք ունենա…

Հրայր Թովմասյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին