▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այսինքն, ֆեդերացիան ասում է՝ ուզում ես երեխադ ֆուտբոլի առաջնությանը մասնակցի, դասի մի տար». Սմբատ Գոգյան

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Հայաստանի ֆուտբոլի հավաքականից գերազանցված սպասելիքները բերում են հավաքականի մարզչից դժգոհության ու հեռացման։ Ֆեդերացիան էլ իրեն դիրքավորում է որպես մարզիչ նշանակող ու հանող, իր վրա էլ պատասխսնատվություն չի վերցնում։ Բայց սա դեռ մի կողմ։
Կան պարզագույն բաներ, որոնք ՀՖՖ-ն չի անում։ Ահա մի օրինակ։ Նկարում երեկ կայացած մինչև 8 տարեկանների առաջնության 3-րդ տուրի խաղացանկն է։ Երևանի խաղերը նշանակում են 13։30 ու14։00։ Այդ երեխեքը դպրոցի դասերն ավարտում են 12։40-13։40 արանքում, խաղին էլ պետք է ներկա լինել սկսելուց 1 ժամ առաջ։
Այսինքն ֆեդերացիան ասում է՝ ուզում ես երեխադ ֆուտբոլի առաջնությանը մասնակցի, ապա այդ օրերին դասի մի տար։ Կասեք մանրուք է, բայց չէ, մանրուք չի։ Արդյունքում կամ ծնողը երեխային ֆուտբոլից է հանում, կամ էլ երեխայի մոտ ձևավորվում է մտածելակերպ, որ ֆուտբոլը դպրոցից կարևոր է ու դա էլ բերում է խեղված աշխարհընկալման ձևավորում։
Այս հարցի լուծումն էլ հո ֆինանսական ներդրումներ չի պահանջում։ Պետք է ընդամենը տեղն ու ժամը ճիշտ ընտրել։ Ոչ չեմպիոնների լիգայի եզրափակիչն է, ոչ էլ UFC ռինգ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին