Երգահան Անիտա Հախվերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թե՞ ում մտքով է անցել պատվո պահակներ կանգնեցնել Թումանյանի պատվանդանի շուրջ, չեմ էլ ուզում իմանալ, բանի բանից անցած է:
Առավոտյան 8-ին՝ շներին զբոսանքի հանած քաղաքացիների մոտ այս տեսարանը միայն խորը ափսոսանք առաջացրեց:
Ափսոսանք, որ չենք խնայում, անմտաբար ու անճաշակ կերպով վատնում ենք ռեսուրսները: Ափսոսանք, որ Իսահակյանի խոսքերով. «...հայ գյուղացու կեցվածքի տակ թաքնված է մի կծիկ, հոգեբանական մի սֆինկս»՝ անզուգական մեծություն Թումանյանի հիշատակը հարգելու ձևը էսպես են տեսել. օպերայի հրապարակում՝ պլոկված հեծանիվների կողքին, կյանք տեսած փոշոտ գորգին, ցրտին հրացաններով չորս մարդ կանգնեցնեն:
Թումանյանը ինքն իրեն է ափսոսացել. «Ես վաղուց ափսոսում եմ ինձ...», իր շրջապատի կյանքն էլ. «...գեղեցիկ ու սրտալի ապրել-վայելել չենք իմանում, և մեր ամբողջ կյանքն անվերջ ափսոսանք է»:
Ընկեր Օհաննես, մեր պարզ ու պայծառ, մատչելի ու հանրամատչելի, կյանքի հառաչանքի ու կյանքի հրճվանքի ներդաշնակություն, ծնունդդ շնորհավոր»:
|