▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս տարվա առաջին վեց ամսում Հայաստանից ինքնաթիռով մեկնել և չի վերադարձել 7543 ուղևոր.«Ժողովուրդ»

«Այս տարվա առաջին կիսամյակի արդ­յունքներով՝ Հայաստանից ինքնաթիռով մեկնել և չի վերադարձել 7543 ուղևոր: «Ժողովուրդ»-ը ՀՀ քաղաքացիական ավիացիայի վարչությունից տեղեկացավ, որ «Զվարթնոց» օդանավակայանից հունվար-հունիս ամիսներին մեկնել է 532 հազար 580, ժամանել՝ 526 հազար 254 ուղևոր: Իսկ ահա «Շիրակ» օդանավա­կայանից այս տարվա վեց ամիսներին մեկնել է 18 հազար 195, վերադարձել՝ 16 հազար 978 ուղևոր: Նկատենք, որ սա ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխա­վոր վարչության պաշտոնական վիճա­կագրությունն է, որտեղ ներկայացված է Հայաստանի երկու օդանավակայաննե­րից՝ «Զվարթնոցից» և «Շիրակից» ուղևորների մեկնման և ժամանման տվ­յալները: Իսկ ինքնաթիռով մեկնած և չվերադարձածների թիվը չի կարելի ասել, որ ամբողջությամբ արտացոլում է արտագաղթի պատկերը: Իհարկե, չվե­րադարձածների մի մասը հենց արտագաղթածներն են, բայց մյուս կողմից էլ հայտնի է, որ դեպի Ռուսաստան արտագաղթողները հիմնականում նախընտ­րում են ցամաքային ճանապարհը, քանի որ այդպես տոմսն էժան է»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին