Այս շաբաթ տեղի է ունենալու Էրիկ Կարապետյանի և նրա ընտրյալի՝ Սվետլանա Իշխանյանի հարսանիքը։ Զույգը զբաղված է հարսանեկան վերջին պատրաստություններով։
Starnews-ն է գրում ու հիշեցնում, որ Էրիկի և Սվետլանայի հարաբերություններն ունեցել են նաև դժվար փուլ․ զույգը բաժանվելու որոշում էր կայացրել, իսկ բաժանման ընթացքում Սվետլանան ամուսնացել էր։
«Էրիկն ու Սվետլանան միասին են երկար տարիներ, 2018-ին նրանք բաժանվեցին, սակայն բաժանումից մոտ 3 տարի հետո զույգը վերսկսեց հարաբերությունները:
Վերջին շրջանում զույգն այլևս չէր թացքնում իրենց հարաբերությունները՝ տարբեր միջոցառումների ներկայանում էին միասին։ Նույն ժամանակահատվածում նաև երկրից էին բացակայում և նույն վայրերից հրապարակումներ էին անում։
Հավելենք, որ Էրիկն այն եզակի հանրային դեմքերից է, ով երբեք չի խոսում իր անձնական կյանքի մասին»,-գրում է սկզբնաղբյուրը։
Դիտեք նաև՝