▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս մեկը դժվարությամբ կմարսեն, կամ գուցե չմարսեն...

Հեռուստամեկնաբան Արտակ Ալեքսանյանն, անդրադառնալով  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ի տնօրենին աշխատանքից ազատելու մասին առողջապահության նախարարի գրառմանը,  ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Հանրապետության 2-րդ նախագահի կալանավորման հանրային ուշադրության ֆոնին ու հավանաբար այդ առիթից օգտվելով՝ Առողջապահության նախարարն արեց այն, ինչ ցանկանում էր անել նշանակվելու առաջին իսկ օրվանից, բայց չուներ դրա համար ոչ ապացույցներ, ոչ էլ մասնագիտական համայնքի աջակցություն։ Այսօր նա աշխատանքից ազատեց Գրիգոր Լուսավորիչ ԲԿ կենտրոնի տնօրեն Արա Մինասյանին։

Ազատեց, ազատեց, Աստված իր հետ։ Անկախ պատճառներից տգեղ վարվեց։ Հենց այն պատճառով, որ իր դիմաց կանգնած է եղել պրոֆեսիոնալ, պատկառելի ճանապարհ ու տարիք առած մարդ։ Այդպես չեն վարվում ու այդպես հրաժեշտ չեն տալիս։ Չէիք ուզում, որ աշխատեր. կանչեիք, ասեիք, շնորհակալ ենք Ձեր ծառայությունների համար, բայց հիմա երկիրը, համակարգը այլ ուղղությամբ է գնում, մեզ այլ մարդիկ են պետք։ Ցանկանո՞ւմ էիք ստուգել պետբյուջեից ստացած փողերի արդյունավետությունը՝ թող նոր տնօրենն աուդիտ անցկացներ, հետո, եթե կասկածները չփարատվեին կհրավիրեր քննչական մարմիններին։ Նոր տնօրենին էլ թող ներկայացներ հինը, փոխանցեր փորձը, գիտելիքը, կենտրոնի յուրահատկությունները։

 

 

 

 

 

 

 

 

Դրա փոխարեն փորձեցիք խայտառակ անել, վռնդել՝ առանց հրաժեշտի ու շնորհակալության։Ընդ որում, որպես պատրվակ օգտագործելով չարաշահումները։ Վստահ եմ, դաշտ նետված չարաշահումների մասին թվարկումները հատ առ հատ մեկնաբանվելու են և մարդիկ ամեն ինչ իմանալու են։ Ի դեպ, սկսած՝ 6 անգամ բժշկական օգնություն ստացած անօթևանի մասին մեղադրանքից։

Ես հասկանում եմ, որ երկիրը հիմա մեծ տուրբելենտության մեջ է, որ բոլորին թվում է, թե հասարակությունը ձկան հիշողություն ունի և ֆեսյբուքյան լրահոսի բնազդներ. վատ բան արեցիր, կկարդան, կզայրանան, հետո կմոռանան։Բայց այդպես չի եղել ու այդպես չի լինում։ Քաղաքական դաշտը այո, կարող է իրեն թույլ տալ մեծ թռիչքներ ու անկումներ, քաղաքականության մեջ լինում են տապալումներ ու անսպասելի դաշինքներ։ Իսկ մասնագիտական համայնքներն ավելի ստաբիլ են, ավելի կայուն, ավելի կանխատեսելի։

Հետևաբար այստեղ չեն լինում մեծ սկանդալներ (իհարկե լինում են թերացումներ ու սխալներ, բայց դա մասնագիտական ու մարդկային է), առավել ևս աղաղակող անարդարություններ։ Այդ պատճառով այս մեկը դեռ շատ երկար կհիշեն, դժվարությամբ կմարսեն, կամ գուցե չմարսեն, բայց հաստատ չեն մոռանա նաև այդ որոշումը կայացրած նախարարին։ Վերջինն իրեն մեկուսացրեց և դուրս դրեց բժշկական համայնքից»։

Հիշեցնենք, որ Արա Մինասյանին՝ աշխատանքից ազատելու լուրը դժգոհությամբ են ընդունել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ի աշխատակիցները, որոնք պատրաստվում են բողոքի ակցիաներ իրականացնել:

Կադրերը՝ Սուրեն Արեենցի ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին