Դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որի միջոցով նոր մանրամասներ է հաղորդել դեպքի առնչությամբ.
«Այս լուսանկարում երևում է Վարդան Պետրոսյանի ավտոմեքենայի առջևի ձախ անիվի և հետևի անիվների կողմից թողած հետքերը: Այդ հետքերով ավտոմեքենան հետ տանելու դեպքում ակնհայտ երևում է, որ կողնակում Վարդան Պետրոսյանի ավտոմեքենան շարժվել է կողասահքով՝ մոտ 45 աստիճանի տակ, հետևաբար վթարը եղել է մինչև կողասահքում հայտնվելը` ճանապարհի երթևեկելի գոտիում»: