Ինչպես արդեն գիտեք, Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը մինչ այսօր վայելում են իրենց մեղրամիսը: Այժմ սիրահար զույգը գտնվում է Մեքսիկայում, որտեղ էլ օրերս պապարացցիներին հաջողվել է լուսանկարել ռեալիթի շոուի աստղին լողավազանի մոտ: Քիմն այդ օրը հագել է թափանցիկ տոպ, որն ամբողջությամբ ընդգծել է նրա կրծքերը, և ինչպես միշտ պապարացցիների սովորության համաձայն` նրանք առիթը բաց չեն թողել և խոշոր պլանով լուսանկարել են Քիմի հետույքը:
Կարծես թե Քիմի մոտ արդեն սովորություն է դարձել իր կրծքերը ի ցույց դնել բոլորին: Հիշեցնենք, որ օրեր առաջ նա իր դստեր` 1-ամյա Նորթի հետ, դուրս էր եկել զբողսենելու առանց կրծկալի: