Ռոբերտ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեր հարևանության մեջ նոր պատերազմի բռնկումը ժամերի կամ լավագույն դեպքում օրերի հարց է:
ԱՄՆ-ն ու եվրոպական մի շարք երկրներ իրենց քաղաքացիներին կոչ են արել րոպե առաջ լքել Իրանի տարածքը:
Պատերազմի բռնկման դեպքում՝ ինչպես անցած ամռանը, իրանցիների հսկայական հոսք է արձանագրվելու դեպի Հայաստան:
Բայց ի տարբերություն անցած ամռան, եղանակային պայմանների հետ կապված հաստատ լինելու են լուրջ հարցեր ու խնդիրներ: Հատկապես նկատի առնելով ձմեռային եղանակին Իրան-Հայաստան ցամաքային ճանապարհի խիստ անբարենպաստ ու վտանգավոր պայմանները:
Իսկ այս ամենի ֆոնին մեր գերագույն գլխավոր ******ակը առավոտ կանուխ դեռ չզարթնած կամերայի առաջ նստած խալխի համար թմբուկ նվագելով էր զբաղված»:


