▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այո, եղել է մտադրություն՝ նկարահանել «Դուխով» ֆիլմ». Մհեր Մկրտչյան

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Միշտ չեմ արձագանքել փողով ընդդիմադիր աշխատող մանր մարդկանց: Երևի սխալ եմ եղել))..․ Հորիցս ժառանգած մեծ ներքին կուլտուրան ա խանգարել:
Հիմա ակտիվացել են ընդդիմության Քոչարյանական վարչության գերազանցիկները: Այս անգամ սիրով պատասխանեմ))..․
Ուրեմն...
1. Ես իսկապես ուրախացել եմ, երբ 2018-ին իշխանափոխություն ա եղել: Բազում անգամ եղել եմ Հրապարակում: Ինչի՞։ Զզվել եմ (կապ չունի, որ նախագահի օրոք) հղփացած հաստավիզ դեմքերից, որոնք քաղաքի ու երկրի տեր էին խաղում: Հիմա նրանցից շատերը իհարկե նիկոլենց մոտ «փիսո» են դարձել ու համատեղ բիզնեսներ անում, բայց դա արդեն կարևոր չի... Մյուս կողմից էլ` Մոսկվա եմ 27 տարի ապրել, նիկոլի մասին գրեթե չեմ լսել... Կարևորը` երբեք դա չեմ թաքցնել:
2. Այո... Եղել ա մտադրություն նկարահանել «Դուխով» ֆիլմ: Բայց սցենար երբեք չի գրվել` միայն միտք էր: Վիվառոյի Վիգենի հետ (հիշում եք չէ՞, որ «Դուխով»-ը Վիվառոյի բրենդն ա): Հետո փոշմանեցինք` պատմությունից մնաց էս պոստերը: Ուզում ե՞ք խոցել մի բանով ինչի մասին ես խոսել եմ հանրային: Ղեկավարությունը գո՞հ ա ձեր աշխատանքից:
3. Իսկ ինձ տեսել ե՞ք նիկոլենց հարսանիք կնունքներին: Ո՞չ: Իսկ ձեր որոշ դեմքերի՞ն:
4. Արա էդ ինչ մաքուր եմ ապրել, որ էս 2018-ի Դուխովից բացի էսքան տարի ուրիշ թեմա չունեք:
Հ.Գ. Լայքը եկող գնացող բան ա: Ծանր մի տարեք: Դուք ավելի լավ աշխատեք՝ աշխատավարձից պահումներ չանեն՝ իմ փոքրիկ խանդոտ բարեկամներ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին