▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այլևս երբեք. անցյալի հետ առերեսում և ներողություն խորագրով ցուցահանդես Դիարբեքիրում

 

Դիարբեքիրի քաղաքապետարանի աջակցությամբ «Amed Sanat» պատկերասրահում կազմակերպվել է «Այլևս երբեք. անցյալի հետ առերեսում և ներողություն» խորագրով ցուցահանդես: Այն իրականացվում է «Անատոլիայի մշակույթի և բաց հասարության հիմնադրամի» նախագծի շրաջանակներում:
Ցուցահանդեսին ներկայացվել են ժողովուրդների տեղահանության, կոտորածի, ցեղասպանության, իրավունքների ոտնահարման և առհասարակ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մի քանի դեպքեր, դրանց հետ առերեսված և ներողություն խնդրած պետությունների քայլերը: Լուսանկարների ու տեսանյութերի միջոցով ի ցույց են դրվել ԱՄՆ-ի Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիատանիայի, Ավստրալիայի, Չիլիի, Սերբիայի և Բուլղարիայի հետ կապված դեպքերը և ժողովրդավարական մշակույթի ձևավորման ընթացքը:
Դիարբեքիրի քաղաքապետարանի աշխատակից Ֆըրաթ Անլըն նշել է, որ ներողություն խնդրելը, անցյալի հետ առերեսվելը և հաշվի նստելը շատ օրակարգային են Թուրքիայի համար:
«Մենք, որպես բռնությունների ու հալածանքների ենթարկված ժողովուրդներ. սպասում ենք պետության ղեկավաների ներողությանը: Սպասում ենք առնվազան խղճի խայթի մի նշանի, վստահություն ներշնչող մի մոտեցման»,- ըստ «imc TV» լրատվականի` ասել է Անլըն: Նա նաև նշել է, որ Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցին իրենց էլ է առերերսում պետք սեփական խղճի հետ և ներողություն խնդրել այդ տարածքներում ցեղասպանության ենթարկված ժողովուրդներից ու գլխավորապես հայերից, քանի որ իրենք ևս պատասխանատվության բաժին են զգում:
Ermenihaber.am

Դիարբեքիրի քաղաքապետարանի աջակցությամբ «Amed Sanat» պատկերասրահում կազմակերպվել է «Այլևս երբեք. անցյալի հետ առերեսում և ներողություն» խորագրով ցուցահանդես: Այն իրականացվում է «Անատոլիայի մշակույթի և բաց հասարության հիմնադրամի» նախագծի շրաջանակներում.գրում է ermenihaber-ը:

Ցուցահանդեսին ներկայացվել են ժողովուրդների տեղահանության, կոտորածի, ցեղասպանության, իրավունքների ոտնահարման և առհասարակ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մի քանի դեպքեր, դրանց հետ առերեսված և ներողություն խնդրած պետությունների քայլերը: Լուսանկարների ու տեսանյութերի միջոցով ի ցույց են դրվել ԱՄՆ-ի Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիատանիայի, Ավստրալիայի, Չիլիի, Սերբիայի և Բուլղարիայի հետ կապված դեպքերը և ժողովրդավարական մշակույթի ձևավորման ընթացքը:

Դիարբեքիրի քաղաքապետարանի աշխատակից Ֆըրաթ Անլըն նշել է, որ ներողություն խնդրելը, անցյալի հետ առերեսվելը և հաշվի նստելը շատ օրակարգային են Թուրքիայի համար:

«Մենք, որպես բռնությունների ու հալածանքների ենթարկված ժողովուրդներ. սպասում ենք պետության ղեկավաների ներողությանը: Սպասում ենք առնվազան խղճի խայթի մի նշանի, վստահություն ներշնչող մի մոտեցման»,- ըստ «imc TV» լրատվականի` ասել է Անլըն: Նա նաև նշել է, որ Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցին իրենց էլ է առերերսում պետք սեփական խղճի հետ և ներողություն խնդրել այդ տարածքներում ցեղասպանության ենթարկված ժողովուրդներից ու գլխավորապես հայերից, քանի որ իրենք ևս պատասխանատվության բաժին են զգում:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին