Երեկ՝ ապրիլի 23-ին, ՀՀ կառավարությունը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ լրագրողների հետ զրույցում, թեմային արձագանքել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը. «Սահմանազատման սյուն չի լինում, սահմանազատում-սահմանագծում պրոցեդուրաները սյուն չեն նախատեսում, այնպես որ՝ այդ սյունը կարող են կոխել մի լավ տեղ»,- ասել է նա: *** Դեռ անցած կիրակի բաղանիսցիներն իրենց քթի տակ նոր սյուներ են նկատել, որոնք նախկինում այդտեղ չէին, գրել է «Ազատություն»-ը։ Ըստ նրա՝ տեղանքն արդեն վտանգավոր է։ |
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, լրագրողների հետ ճեպազրույցում, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն արձագանքել է Էրդողանի՝ ՀՀ իշխանությանն ուղղված կոչին, այն է՝ «ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից»: Մասնավորապես, լրագրողները հարցրել են՝ արդյո՞ք իշխանությունը կհրաժարվի: «Այս իշխանությունը կհրաժարվի, եթե մնա, բայց չի հասցնի մնալ»,- պատասխանել է Բագրատյանը: |
«Այդ սյունը կարող են կոխել մի լավ տեղ». Հրանտ Բագրատյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet