▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդ մեծ սպեկույացիայով նիկոլամերձ օլիգարխները մեծ շահույթներ են ունենում

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանից արտահանվել է 2,5 միլիարդ դոլարի ոսկի և 185 միլիարդ դոլարի ադամանդ։ Դա այն դեպքում, որ Սոթքի ոսկու հանքավայրը հայտնի պատճառներով չի աշխատում։ 2023 թվականին Հայաստանից արտահանվել է 4,5 միլիոն կարատ ադամանդ, ինչը 30 անգամ գերազանցում է Հայաստանում արտադրվող ադամանդի քանակը։ Հայաստանի իշխանությունը և իշխանամերձ տնտեսական շրջանակները զբաղվում են սպեկուլյատիվ առևտրով, Ռուսաստանին դրանով օգնում են Արևմուտքի տնտեսական պատժամիջոցները շրջանցել։ Այդ պատճառով է Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ի հանդեպ «կիսահղի» քայլեր անելով՝ ԵԱՏՄ-ում տնտեսական կապերի զարգացման ջատագով։ Սպեկուլյատիվ առևտրի մեծ ծավալները ներկայացնում են որպես Հայաստանի տնտեսական մեծ աճ, սակայն դրանից Հայաստանում ոչ աղքատությունն է նվազում, ոչ էլ տնտեսության իրական հատվածն է զարգանում։ Այդ մեծ սպեկույացիայով նիկոլամերձ օլիգարխները մեծ շահույթներ են ունենում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին