Կատակերգու կինոդերասանուհի, հաղորդավարուհի Ջոան Ռիվերսը քննադատել է Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դստերը առանց ամաչելու, որ իր կոպիտ և նույնիսկ դաժան խոսքերն ընդամենը անպաշտպան երեխայի են վերաբերում:
«Այդ երեխան տձև է: Երբեք չեմ տեսել վեց ամսական երեխայի, ում մեղրամոմե մազահանություն է անհրաժեշտ»,- ասել է դերասանուհին:
Ըստ երևույթին, հաղորդավարուհուն հանգիստ չի տվել Ամանորի նախօրեին պատահած միջադեպը, երբ Քարդաշյանը հրապարակել էր Նորթի լուսանկարը: Շատ օգտատերեր հիացել էին աղջնակի գեղեցկությամբ, մյուսներն էլ կշտամբել էին Քիմին, որ նա դստերն ունքերի կորեկցիա է արել: