▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդ երբվանի՞ց երգից կիլոմետրերով հեռու Էմմին սկսեց ուրիշների ձայնային տվյալները գնահատել

Երեկ նայում եմ Շանթ հեռուստաընկերության  «X factor» երաժշտական նախագիծը և ու՜մ եմ տեսնում ժյուրիի անդամների կազմում՝ Էմմիին: Այո, այո «Դո, Ռե, Մի»-ի Նադեժդա Սարգսյանի աղջկան գրողը տանի, այդ երբվանի՞ց երգից կիլոմետրերով հեռու աղջնակը սկսեց ուրիշների ձայնային տվյալները գնահատել: Էմմիին 2 բանի հետ եմ ասոցացնում. Առնո Բաբաջանյանի «Կամուրջներ»-ի ու Եվրատեսիլի կիսաեզրափակիչ չանցնելու: Վերջ: Ես ուրիշ բան ոչ լսել եմ, ոչ տեսել: Չէ, չնայած անկապ ղժղժոցով երգեր եմ լսել, ընդամենը:

Ի՞նչ է ստացվում. եթե մամադ այդ ոլորտի մեջ է ու կապ չունի, որ դու այդ ոլորտում 0 ես, դու կդառնաս ժյուրիի անդամ, ու թքած, որ գիտակցում ես, թե մեկը լիներ քեզ գնահատեր:Մի խոսքով, ողբալի վիճակում են թե հեռուստատեսությունը, թե նման նախագծերը, որոնք արդեն զզվելի են դառնում ու վերածվում ավելի շուտ մարդկանց ծաղրուծանակի ենթարկելու հարթակի, քան երգ գնահատելու: Նայում ես, ու արդեն պարզ է, որ իրեն, իր երաժշտական տվյալները հարգող մարդիկ ՉՊԵՏՔ է հանդես գան նման նախագծերում ու իրենց տվյալները հանձնեն Էմմի նման ժյուրիի անդամների գնահատմանը: 

Երկաթբետոնյա սկզբունք է մեր շոու բիզնես կոչվածում. 2 երգ գրել տուր հայտնի երգ գրողների մոտ, որոնք դա գրում են խայտառակ սխալ հայերենով, 2 հատ թանկանոց տեսահոլովակ նկարիր, ու վերջ, դու պատրաստ ես և ժյուրիի անդամ դառնալու, և վաստակավոր արտիստի կոչմանը հավակնելուն: Դե իսկ եթե մայրիկդ կամ հայրիկդ այդ ոլորտում, ինչ-ինչ միջոցներով ինչ-ինչ բաներին են հասել, ուրեմն համարիր քո կարիերան կայացած: Թքած, թե звуковик-ները քրտնքի մեջ չեն կորում՝ ձեր ղժղժոցից երգանման մի բան սարքելուց:

Հ.Գ. Չեմ զարմանա, որ մի օր էլ Վաչե Ամարյանին տեսնեմ ժյուրիի անդամների կազմում: Սպիտակցի Հայկոյին մեկ անգամ տեսել եմ՝ 2 աստղ նախագծում:


Արամ Գևորգյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին