▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այ ոչուփուչ, դու իմ ընտանիքը գիտե՞ս, որ նման բան ես ասում. Աստղ Գալեյանը՝ Ռոման Բաղդասարյանին

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր տեղի է ունեցել Գարիկ Գալեյանի գործով դատական նիստը։ Նիստին Գալեյանի դեմ ցուցմունք է տվել ՔՊ-ական Ռոման Բաղդասարյանը։

Դատական նիստից հետո Գարիկ Գալեյանի կինը՝ Աստղ Գալեյանը հայտարարեց, որ դատական նիստը նման են կրկեսի։

«Սա դատավարություն է՝ անհիմն մեղադրանքներով․ ոչ ոք չի լսել հայհոյանք, ինքը միայն տեսանյութով է տեսել, որ ջուր են լցրել»,-ասաց նա։

Անդրադառնալով Ռոման Բաղդասարյանի դատարանում հնչեցրած հայտարարություններին, թե ինքը այցելել է զոհվածների՝ շուրջ 1400 ընտանիքների, բոլորը նորմալ ընտանիքներ էին, Աստղ Գալեյանը հունից դուրս եկավ․ «Տո այ ոչուփուչ, դու իմ ընտանիքը գիտե՞ս, որ նման արտահայտույթուն ես անում։ Մյուս զոհվածների ընտանիքները գիտե՞ս, որ նրանց համարում ես բարձունքում, մեզ էլ ցածրում։ Որ մենք քեզ հետ չենք փաթաթվում, սպիտակ շորեր հագած չենք նկարվում, մենք շատ վատն ենք, իսկ նրանք լավն են։ Իսկ թող հարցնի, ես նրան թույլ կտա՞մ, որ իր ոտքը իմ տան շեմին դնի։ Այս դատարանը պետք է իրենից հետո ախտահանվի»,-ասաց Աստ Գալեյանը։

Անմահացած Մխիթար Գալեյանի մայրը շեշտեց, որ Ռոման Բաղդասարյանն այդ օրը ակնհայտ սադրանքների էր դիմում․ ինքը տեսել է, թե ինչպես է Բաղդասարյանն այդ օրը դիմացի մայթին կանգնած ծիծաղել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին