▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղվան Հովսեփյանը «թռնո՞ւմ է» ՀՀԿ որոշումից.«ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ երեկ ուշ երեկոյան Ապարանի գործող քաղաքապետ Գոռ Աբրահամյանի շտաբ է այցելել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ նախորդ ընտրություններում «Նիգ-Ապարանը»՝ ի դեմս Աղվան Հովսեփյանի, ,շտապես աջակցել է Գոռ Աբրահամյանին: Սակայն Ապարանի քաղաքապետը մշտապես հերքել է Աղվան Հովսեփյանի՝ իրեն աջակցելու փաստը: Նա լրագրողների այդ հարցին պատասխանել է, թե Աղվան Հովսեփյանը արձակուրդում է եւ Հայաստանում չէ:

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ, վերջինին եւ Գոռ Աբրահամյանի միջեւ կա լուռ պայմանավորվածություն, որ Աղվան Հովսեփյանը Աբրահամյանին աջակցի առանց այդ մասին հայտարարելու՝ ներքին կարգով:

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ այդ հանգամանքը պայմանավորված է նրանով, որ իշխող կուսակցություն ՀՀԿ-ն այլեւս չի ցանկանում սատարել Ապարանի գործող քաղաքապետին: Ավելին՝ ապարանյան ՀՀԿ գրասենյակի ղեկավարությունն արգելել էր Աբրահամյանի նախընտրական շտաբի գործունեությունը ՀՀԿ գրասենյակում:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին