Հայտնի է դարձել, որ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին այս տարի մասնակցելու են մի շարք բարձրաստիճան հոգեւորականներ` այդ թվում Հունաց պատրիարք Բարդուղիմեոսն, ասորական ուղղափառ եկեղեցու փոխպատրիարք Ֆիլուքսինոս Յուսուֆ Չեթինը և այլք:
Այդ մասին տեղեկացրել է Վանի մշակույթի և տուրիզմի նահանգային վարչության պետը, ով նշել է, որ պատարագի կազմակերպումը և ծրագրի իրականացումը հայերին է տրված, իսկ իրենք ապահովելու են ուխտավորների անվտանգությունն ու նրանց ծանոթացնեն Վան նահանգին:
Նշենք, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում այս տարվա պատարագը կմատուցվի մեկ շաբաթ շուտ` սեպտեմբերի 7-ին:
Հիշեցնենք, որ Արևմտյան Հայաստան իրականացվող շրջագայությունների հիմնադիր ու առաջատար «Անիտուր» տուրիստական գործակալությունը սեպտեմբերի 5-ին հերթական բարձրակարգ շրջագայությունն է իրականացնում, որի մասնակիցները սեպտեմբերի 7-ին ներկա կգտնվեն Աղթամարի սուրբ Խաչ եկեղեցում նախատեսված պատարագին:
Կարդացեք նաև` Մենք տանտիրոջ իրավունքով ենք այցելում Արևմտյան Հայաստան. Վոլոդյա Առուշանյան
Թուրք էքսկուրսավարները հայերենը որպես մեռած լեզու են ներկայացնում. Հռիփսիմե Առուշանյան