Այս տարի Վանի Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում կազմակերպվելիք ամենամյա պատարագը սեպտեմբերի երկրորդ կիրակիի փոխարեն կկազմակերպվի առաջին կիրակի օրը: Այս մասին, ըստ թուրքական «Հաբեր 3» լրատվական կայքի, հայտարարել է Վանի Մշակույթի և զբոսաշրջության վարչության պետ Մուզաֆֆեր Աքթուղը: Գրում է ermenihaber.am-ը:
Ըստ Աքթուղի՝ 2010 թվականից սկսած սեպտեմբերի երկրորդ կիրակի օրերին հայերի կողմից մատուցվող պատարագն այս տարի մեկ շաբաթ շուտ է մատուցվելու՝ Պոլսի հայոց պատրիարքության ցանկությամբ: Ըստ Աքթուրքի՝ իրենք ընդառաջ են գնացել պատրիարքի պահանջին և թույլատրել ժամանակային փոփոխությունը:
Աքթաղը խոսել է նաև Թուրքիայի համար Վանի ունեցած զբոսաշրջային դերի մասին՝ ասելով, որ այս տարի սպասում են ավելի մեծ թվով զբոսաշրջիկների:
Հիշեցնենք, որ Արևմտյան Հայաստան իրականացվող շրջագայությունների հիմնադիր ու առաջատար «Անիտուր» տուրիստական գործակալությունը սեպտեմբերի 5-ին հերթական բարձրակարգ շրջագայությունն է իրականացնում, որի մասնակիցները սեպտեմբերի 7-ին ներկա կգտնվեն Աղթամարի սուրբ Խաչ եկեղեցում նախատեսված պատարագին:
Կարդացեք նաև` Մենք տանտիրոջ իրավունքով ենք այցելում Արևմտյան Հայաստան. Վոլոդյա Առուշանյան
Թուրք էքսկուրսավարները հայերենը որպես մեռած լեզու են ներկայացնում. Հռիփսիմե Առուշանյան