Հայկական բանակի մեծարգո հրամանատարներ, հարգարժան գեներալներ, սպաներ ու շարքայիններ, այսօր, հայկական բանակի օրվա կապակցությամբ, ուզում եմ հարգանքի տուրք մատուցել բոլոր նրանց, ովքեր կրել և կրում են հայկական բանակի համազգեստը:
Գլուխ եմ խոնարհում մեր բոլոր նահատակների առջև և աղոթում բոլոր նրանց համար, ովքեր այսօր կրակագծում են` Հայաստանի ու Արցախի սահմաններին: