▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղջիկ ջան, մենք վերափոխվել ենք...Վովա Գասպարյանը` ծեծ ու ջարդի մասին. 168.am

168.am-ը գրում է. ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը օրերս Գյումրի կատարած այցի ընթացքում անդրադարձել էր այս օրերին Կիևում տեղի ունեցող իրադարձություններին ու դրանց ընթացքում ուկրաինական հատուկջոկատայինների՝ «Բերկուտի» գործողություններին` ասելով, թե, եթե մարդկանց մերկացնում են, իհարկե, անաստված են, անարդար է, անշնորհք է, անդաստիարակ է, լկտիություն է… ինչ բառ էլ հնարենք, բոլոր բառերը համարժեք կլինեն դրան, իհարկե, վատ ա… այ հիմա զգացեք մեր տարբերությունը, սիրելիներս, այ հիմա հասկացեք Ոստիկանության բարեփոխման ընթացքը: Մենք էլ էինք ծեծում, մենք էլ էինք ջարդում, ստորացնում: Բայց հիմա այլևս չենք ծեծում, չենք ջարդում և չենք ստորացնում: Մենք հանդուրժում ենք»,- ասել էր նա: 

168.am-ն այսօր Եռաբլուրում Վլադիմիր Գասպարյանից հետաքրքրվել է՝ արդյոք իր հայտարարությունը, որ իրենք էլ էին ծեծում, ջարդում, ստորացնում, հաղորդում չէ՞ հանցագործության մասին: «Բացարձակապես: Աղջի´կ ջան, հոգի ջան, ախր պետք է հասկանալ՝ ինչը ինչից հետո է: Բաց տեքստով ասված է եղել. մենք, ես ի նկատի եմ ունեցել, պարզաբանեմ, խաղաղվելու համար պարզաբանեմ, մենք ի նկատի ենք ունեցել միլիցիան, այսինքն՝ մենք իրենց փոխարինողներն ենք, չէ՞, ժառանգորդներն ենք՝ միլիցիայից ոստիկանություն և ընթացք, այսինքն՝ միլիցիան, ամբողջ այդ ընթացքում խոսել է նրա մասին, որ ծեծով ու ջարդով ցուցմունքներ են խլում: Ի նկատի եմ ունեցել դա, որ նախկինում եղել է այդպես, պարզ ասում եմ՝ տեսե´ք, որ մենք վերափոխվել ենք, դա այլևս չենք անում, քաղաքականությունը փոխվել է»,- ի պատասխան ասել է Վլադիմիր Գասպարյանը: 


Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին