▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղետի գոտում այս պահին արգելափակված մարդիկ կան, իսկ ԱԻՆ-ի պետը Երևանում գեներալի կոչում է ստանում

Հրաչյա Պապինյանն ահազանգում է.

«ՇՏԱՊ։ Հաղպատ կիսակայարանի բնակելի թաղամասում չորս և Ալավերդու քաղաքային գերեզմանատան հարևանությամբ գտնվող տնակներում երկու արգելափակված մարդ կա, որոնք երկու օր է ուտելիք չունեն, զանգահարել են հեռուստաընկերություն, աջակցություն են խնդրում»:

Զուգահեռաբար կառավարությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Կամո Ցուցուլյանին շնորհվել է փրկարար ծառայության գեներալ-մայորի կոչում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին