Այսօր՝ հուլիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21:20-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 40-ամյա Տիգրան Վիրաբյանը իր վարած Honda մակնիշի 006 LL 01 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58 կմ հատվածում՝ Բազմաբերդի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե արգելապատնեշին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ժամեր անց Տ. Վիրաբյանը «ձախ դաստակի սալջարդ վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել «Արմենիա» բժշկական կենտրոն։
Աղբյուրի տեղեկություններով` վթարի ենթարկված Տ. Վիրաբյանը Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալն է և հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը, իսկ մինչ այդ եղել է Երևանի փոխքաղաքապետ։
Ավտովթարի է ենթարկվել «Հանրային»-ի գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet