*** *** *** *** *** *** Աշտարակի խճուղու «Կարմիր խաչ»-ի հարակից հատվածից մեկնարկել է Բագրատ Սրբազանի գլխավորած ավտոերթը։ Այսօր՝ ժամը 18:00-ին, հանրահավաք է սպասվում Գյումրու Թատերական հրապարակում։ Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է/Տեսանյութերին ու իրադարձությունների զարգացումներին հետևեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։ Մինչ Գյումրի մեկնելը՝ քաղաքացիների մի խումբ ակցիա է իրականացրել Երևանի փողոցներում *** *** Ոստիկանությունը կանգնեցնում է երթով Գյումրի մեկնող քաղաքացիների ավտոմեքենաները. «Փորձում ենք հասկանալ՝ ինչ հիմնավորմամբ են, օրինակ, լրագրողների մեքենան տարել հատուկ պահպանվող տարածք․․․ Չի կարելի կամայական վերցնել, տանել մեքենաները, ամիսներով պահել»,- ասաց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ *** Կարապետ Պողոսյանը գրում է. «Այն, որ օրվա կառավարիչները աչքի են ընկնում իրենց նենգությամբ գաղտնիք չէ։ Այն, որ կցանկանան Սրբազանի Գյումրի այցը խոչընդոտել, կանխատեսելի է, այս պահին ահազանգ կա, որ երեկ երեկոյան ուշ ժամի ինչ որ տիկտոկեր և հակաեկեղեցական «չափ ու ձև» են արել Գյումրու Թատերական հրապարակում պլանավորել սադրանք։ Տիկտոկերը խիստ զգուշացված է։ Ելնելով օրվա խորհրդից և ժողովրդի տրամադրություններից հորդորում եմ ուժայիններին լինել զգոն և չնպաստել սադրիչների գործողություններին, այլապես բոլոր ոչ ցանկալի զարգացումների միակ պատասխանատուն կլինեն հենց իրենք»։ *** Գյումրիում մանկական համերգի բեմն ապամոնտաժվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ժամանման ֆոնին։ Համերգը նվիրված էր Շառլ Ազնավուրի 100-ամյակին, կազմակերպվում էր «Ազնավուր» հիմնադրամի աջակցությամբ։ «ՏաԼույս» երգչախմբի գեղարվեստական ղեկավարին զանգահարել է ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը և պահանջել, որ ժամը 14։00-ին նախատեսված համերգի ժամը տեղափոխվի։ Երեխաները, սակայն, պատրաստ չեն եղել ավելի վաղ ներկայացմանը, պատմել է երգչախմբի ղեկավար Մարիա Գալստյանը։ |
Ավտոերթով դեպի Գյումրի՝ հանրահավաքի
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet