«Եվրատեսիլ 2014» երգի մրցույթում հաղթանակած Կոնչիտա Վյուրստն աստիճանաբար Ավստրիայում կուռք է դառնում:
Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է երգչին:
«Շնորհավորում եմ Կոնչիտա Վյուրստին երգի մրցույթում հաղթանակի կապակցությամբ: Այդ ոչ միայն Ավստրիայի, այլ առաջին հերթին Եվրոպայում բազմազանության եւ հանդուրժողականության հաղթանակն է: Հրաշալի օր է Ավստրիայի համար»,- նախագահի խոսքերն է մեջբերում գործակալությունը:
Կոնչիտա Վյուրստին շնորհավորել են նաեւ քաղաքական բոլոր կուսակցությունների ղեկավարները: