▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավո Խալաթյան. Մենք բալիկի ենք սպասում

Համացանցում լուրեր են տարածվել այն մասին, որ երգչուհի Նունե Եսայանը բալիկի է սպասում: Լուրը ճշտելու համար Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց երգչուհու հետ: Երգչուհին ասաց, որ դեռևս չի ցանկանում մեկնաբանություններ տալ` հավելելով, որ եթե անհրաժեշտություն լինի  ինքն անձամբ կխոսի այդ մասին:

Այն նկատառմանը, որ լուրը չհաստատելով կամ հերքելով ավելի են թեժացնում խոսակցություններն ու մեծացնում հետաքրքրությունը` երգչուհին պատասխանեց. «Թող քննարկվի, ես ոչ մի հարցի չեմ պատասխանի»:

Մենք փորձեցինք կապ հաստատել նաև երգչուհու ամուսնու` դերասան Ավո Խալաթյանի հետ: Ի տարբերություն կնոջ` Ավոն ուրախությունը չթաքցնելով հաստատեց լուրը. «Այո, ճիշտ են այդ լուրերը` մենք բալիկի ենք սպասում, սակայն Նունեն չի ցանկանում նշել երեխայի սեռն ու հղիության ամիսը, այդ պատճառով չեմ կարող որևէ այլ մեկնաբանություն տալ»:

Ավո Խալաթյանը, չնայած մեկնաբանություններ չտալու ցանկությանը, խոսեց նաև  ապագա երեխայի սեռի մասի.

«Ինձ համար նշանակություն չունի երեխայի սեռը. կարևորը առողջ բալիկ լինի»:

Հիշեցնենք, որ նրանց առաջնեկը` Հենրին, արդեն սովորում է առաջին դասարանում:

 

Հեղինակ` Անահիտ Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին