▲ Դեպի վեր

Չորեքշաբթի, 26.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Ավինյան ընտանիքի համար սովորական է դարձել մեր հայրենակիցների տարբեր խմբերի վիրավորելը․ ԱԺ պատգամավոր

Ավինյան ընտանիքի համար սովորական է դարձել մեր հայրենակիցների տարբեր խմբերի վիրավորելը․ ԱԺ պատգամավոր

ԱԺ նիստի մեկնարկին դիմելով Ալեն Սիմոնյանին՝ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց. «Օրերս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անհարգալից արտահայտություն է թույլ տվել քուրդ համայնքի նկատմամբ: Որպես ԱԺ նախագահ, ակնկալում եմ, որ ձեր կողմից դիրքորոշում կլինի՝ առնվազն դատապարտող կարճ արտահայտություն»: Ի պատասխան՝ խորհրդարանի նախագահն ասաց. «Դուք էլ լավ գիտեք, որ մեր խոսակցականի մեջ արտահայտություններ կան, որոնք ուղիղ իմաստով չեն գործածվում ու նպատակ չունեն որևիցե մեկին վիրավորելու, տարանջատելու: Վստահ եմ, որ պարոն Ավինյանը վիրավորելու նպատակ չի ունեցել»: Գեղամ Մանուկյանն արձագանքեց. «Մեր ժողովրդի բառապաշարում էնքա՜ն թևավոր արտահայտություններ կան, որ, հղում տալով դրանց, չի կարելի վիրավորել: Էդպես թևավոր արտահայտություն է՝ անաղուհաց քրդի շուն, բայց որևէ մեկը չի օգտագործում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին