▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ավինյա՛ն, մենք նման բան չենք ասել, որ անում եք»․ Նարինե Կիրակոսյան

Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դավիթաշենի ավիրվող զբոսայգին․ Երևանն առանց ծառերի․
Մենք նման բան չենք ասել, որ անում եք, Ավինյա՛ն
Դավիթաշենի միակ հանրային զբոսայգին արդեն շուրջ 1 տարի է, ինչ արհեստականորեն անհասանելի է դարձել դավիթաշենցիների համար: Քաղաքապետարանի պատվերով այս զբոսայգում, իբրև թե՝ իրականացվում են վերանորոգման աշխատանքներ: Թե նորմալ սալարկուղիներով, ծառուղիներով, տաղավարներով ու նստարաններով այգուն այդ ի՞նչ էր պատահել, երևի միայն Ավինյանը գիտե: Անողոք փաստն այն է, որ զբոսայգին եզերված է «շինարարական» ցանկապատով, իսկ աշխատանքային տեմպերն էլ հուշում են, որ երբեմնի մարդաշատ զբոսայգին դեռ երկար ժամանակ կմնա այս կիսավեր ու քաղաքացիների համար փակ վիճակում: Դավիթաշենցիներից երևի վրեժ են լուծում... քպ-ին չընտրելու համար»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին