«Հայաստանից Ռուսաստան ավիատոմսերի գները սկսել են ավելի էական նվազում գրանցել, քան եվրոպական ուղղություններով ավիատոմսերի դեպքում։ Եթե հուլիս և օգոստոս ամիսների սկզբին ավիատոմսերի գները կրկնապատկվել էին և եռապատկվել, ապա օգոստոսի վերջից դրանց գներն աստիճանաբար նվազում են։
«Airlanes» ընկերությունն օգոստոսի 30-ից սեպտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածի համար Երևան-Մոսկվա ուղղությամբ էկոնոմ կարգի ավիատոմսի համար սահմանվել է 157 հազար դրամ։ Նույն ժամանակահատվածի համար «Ural Airlines»-ն առաջարկում է 160 հազար դրամ արժողությամբ տոմսեր։ Արդեն սեպտեմբերի 4-11-ի համար, նույն «Ural Airlines»-ն առաջարկում է 131 հազար դրամից սկսվող ավիատոմսեր։ «Utair»-ը նույն ժամանակահատվածի համար առաջարկում է ավիատոմսեր սկսած 150 հազար դրամից։ Հուլիս և օգոստոս ամիսներին գրեթե նույն գներն էր սահմանված, սակայն մի ուղղության համար, այսինքն՝ առանց հետադարձի, Երևան-Մոսկվա ավիատոմսը սկսվում էր 150 հազար դրամից»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: