ՀՀ երգարվեստը շուտվանից տիրումեր է եղել: Իսկ այդ սուրբ գործին իր մեծ լուման ունի հայտնի Ավետ Բարսեղյանը: Ո՞ւր է կորել ՀՀ երգարվեստը տիրումայր արածներից գլխավորը՝ Ավետ (լայն հասարակությանը հայտնի՝ Աղետ) Բարսեղյանը:
Հիշում եք` ժամանակին երգերի 95 տոկոսի հեղինակը ինքն էր, ու բոլոր երգերը միապաղաղ էին, հիշում եք` ժամանակին տենց հաղորդում չկար, որ այս գեղեցկադեմ երիտասարդը չվարեր: Չեմ կարող չնշել, որ նա որպես հաղորդավար, շատ գրագետ էր խոսում ու պատրաստված էր:
Իսկ ո՞ւր է հիմա նա: Արձակուրդ է վերցրել երկարաժամկե՞տ, կարող է հիմա հարկերից խուսափելու համար ոչ պաշտոնակա՞ն է երգեր գրում: Ես չեմ զարմանա, որ վաղը հեռուստացույցով տեսնեմ, որ նա Լոս Անջելեսում է ապրում ու ստեղծագործում է, ինչպես բոլոր «մտավորականները»: Նախ և առաջ, ես չեմ բողոքում, որ նա չկա, որ նա այս պահին մեր շոուբիզում չի, հակառակը շատ ուրախ եմ, քանի որ մեր գլուխները հարդուկողներից մեկը բացակայում է:
Ժամանակին լուրեր եմ լսել, որ նրան նեղացրել են շոուբիզի ջոջերը ու «արգելել են» ստեղաներ երևալ: Դե ինչ, հուսանք նրա վերադարձին մենք երկար կսպասենք, չնայած նա արդեն իր սև գործը արել ու գնացել է, որի հետևանքները մինչ օրս մեր աչքի առաջ են:
Ինչպես ասում են մեր մեծերը. «Ավետ ջան, նենց արա, որ քեզ երկար սպասենք ու կարոտենք»:
Եվ, իհարկե, մաղթում եմ մեր շատ երգ գրողներին ընտրել Ավետի շատ ճիշտ ճանապարհը ու հաստատ իմացեք. մենք ձեզ չենք կարոտի: