Որ լրատվամիջոցը նայում եմ «քառյակի» գործունեության, ծրագրերի, նպատակների մասին ավելի շատ խոսում են ԲՀԿ-ի ուսին թառած մյուս քաղաքական ուժերը, քան թե ԲՀԿ-ն: Ու ակամա հիշեցի ապարանցիների մասին մի գուցե հին, բայց հետաքրքիր անեկդոտ…
Ապարանցին թութակն ուսին նստացրած ուզում է մտնի Օպերա՝ ներկայացման: Հսկիչը կանգնեցնում է և ասում. «Կենդանիների հետ չի կարելի մտնել ներկայացման»: Մինչև ապարանցու պատասխանելը, թութակն ասում է. «Հասկացանք քույրիկ ջան, բա ես էշին որտե՞ղ թողնեմ...»:
Հիմա ԲՀԿ-ի ուսերին թառած թութակներն են՝ զանազան «կակադուները», «արաները», «ժակոները», որոնք անընդհատ խոսում են աշնան, ճտերը հաշվելու, խնդիրները լուծելու արագության, ինչ-որ նպատակների մասին…
Աշնանը, երբ հավաքվեն Թատերական հրապարակում, բարձրանան հարթակ, փորձեն մտնել Օպերա՝ քաղաքական մեծ ներկայացման, հենց ԲՀԿ-ն փորձի խոսի կամ մտնի ներս, այս ուսին թառածներն իրար կոտորելով առաջ են անցնելու, ցույց տալով երեք մատերի կոմբինացիա…Կստացվի՝ լավ, չի ստացվի՝ դե ուսին թառած են էլի…