Սփյուռքահայ դիզայներ Ժիրայր Իսկենյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների խորհրդանիշ ընտրված անմոռուկ ծաղիկին: Ըստ դիզայների` այս լոգոն ավելի կհամապատասխաներ «Համահայկական խաղերին» կամ էլ «Եվրատեսիլ» երգի մրցույթին, բայց ոչ Հայոց ցեղասպանության խորհրդանշին, քանի որ Եղեռն ասելով պետք է հասկանանք, ոչ միայն ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը, ծաղիկներ և ուխտագնացություն: Դիզայների կարծիքով, սա նաև ուրախություն է, որովհետև ոչնչացման եզրին կանգնած ազգը կարողացել է պահպանել իր ինքնությունը: Սակայն ըստ դիզայների, եթե այսպես շարունակվի, գալիք սերունդներին, երբ հարցնեն Հայոց ցեղասպանություն մասին, վերջիններս կպատասխանեն, որ դա ընդամենը ծաղիկ «դնելու» օր է:
Նշենք, որ ֆեյսբուքյան մեկ այլ օգտատեր` Ռուբեն-Տեր Մինասյանը, խորհրդանիշ ընտրված անմոռուկ ծաղիկի գաղափարի հեղինակ «Շարմ» հոլդինգի վերաբերյալ հետևյալն է գրել.
«Մի քիչ ավելի ինքնատիպ բան չէ՞ին կարող մտածել»:
Այնուհետև օգտատերը ներկայացրել է նմանատիպ լոգոներ ունեցող կազմակերպություններ: