▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ավելի լավ ա ընկնեմ ավտոյի տակ, քան թե էս անօրինական երկրում ապրեմ». Ճանապարհը փակած՝ Գեղարքունիքի բնակիչ

Գավառ-Սևան ճանապարհը փակել էին մի խումբ մտահոգ քաղաքացիներ: Երբ ոստիկանները բռնի ուժով նրանց հրելով բացեցին ճանապարհը, նրանցից մեկը բացականչեց. «Թողեք, ավելի լավ ա ավտոյի տակ ընկնեմ, քան թե էս անօրինական երկրում ապրեմ: Ում իրավունքներն եք պաշտպանում, ինչի՞ համար»:

«Մենք չենք ապրո՞ւմ, որ մլիցա չենք»,- ոստիկաններին ասաց մեկ այլ քաղաքացի:

***

Գեղարքունիքում քաղաքացիները փակել են Գավառ-Սևան ճանապարհը` հաջակցություն «Սրբազան պայքար» շարժման, որի առաջնորդն է Բագրատ Սրբազանը:

Հարակից գյուղերի բնակիչներն այսկերպ ուշադրություն են հրավիրում այն փաստին, որ այս քաղաքական կուրսը շարունակելու դեպքում իրենց երեխաները շուտով զրկվելու են Հայաստանում ազատ տեղաշարժի իրավունքից:

Ոստիկանները մի քանի րոպե ժամանակ տվեցին ճանապարհը փակածներին, այնուհետև հրելով ու քաշքշելով բացեցին ճանապարհը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին