Մարդ հոգնում է ՀՀ ԱՎԾ-ից։ 1 ամիս առաջ 2013-ի հունվար-նոյեմբերի ՏԱՑ-ը 2012-ի նույն ցուցանիշի նկատմամբ 3.1% էր։ Անցավ մեկ ամիս և հրապարակվեց 2013-ի հունվար-դեկտեմբերի ՏԱՑ-ը 2012-ի նկատմամբ՝ 3.5%։ Ասեցի չի կարող պատահել, չ՞է որ 2012-ի դեկտեմբերը շատ բարձր է եղել։ Բայց արի ու տես, որ 2013-ի դեկտեմբերը 5.6% ավել է եղել։ Փորձեցի հասկանալ. ո՞նց։ Դեռ չեմ պարզել։ Բայց մի քանի բան պարզ են։Նախ, 2013-ի դեկտեմբերին հանկարծ գյուղատնտեսությունը առաջ է ընկնում և 2012-ի դեկտեմբերի նկատմամբ աճում 16.4%-ով։ Ո՞նց։ Հիշենք դեկտեմբերյան ցրտերը Արարատյան դաշտում, հիշենք որ 2013-ին 42000 ուտող բերան պակաս ենք ունեցել և այլն։ Երկրորդ, 2013-ի հունվար-նոյեմբերի ՏԱՑ-ը ոչ թե 3.1% է (տես այստեղ), այլ 3.3% (տես այստեղ)։ Բա։ Շտապեք նայել քանի թվերը չեն փոխվել։ Մարդ էլ չի ուզում ասել ո՞նց։ ԱՎԾ պետը դաֆթարները առնում գալիս է ԱԺ և ասում, որ ՄԱԿ-ի 28-րդ կոնվենցիայի 31-րդ կետի 124-րդ օրենքի 14-րդ պայմանագրի 36-րդ կետի 11-րդ հոդվածի 47-րդ մեկնաբանությամբ՝ ԱՎԾ պոլիտիկա չզբաղվել։ Արդեն ասել եմ Նախագահին, սրան մի հատ գեներալի կոչում տվեք էլի։ Չ՞եք ուզում միշտ երաշխավորված հաղթանակ ունենալ։
ԱՎԾ պետին մի հատ գեներալի կոչում տվեք էլի
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet