▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՎԾ-ն հաստատեց Սվիտալսկու խոսքերը`քանի դեռ կոռուպցիա կա, ներդրում չկա.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանում կայացած «ԵՄ-Հայաստան հարաբերությունները եւ հեռանկարները» թեմայով համաժողովի ժամանակ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու մի հայտարարություն խիստ պատահականորեն համընկավ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության՝ այսօր հրապարակած մի ցուցանիշի հետ: Պատահական այդ համընկնումը ուղղակի ցնցող է:

«Եթե Հայաստանում կոռուպցիան չստանա արժանի պատասխան, ապա դժվար թե Եվրամիությունից հնարավոր լինի սպասել էական ներդրումներ ՀՀ տնտեսությունում»,- այսօր համաժողովի ժամանակ հայտարարեց Սվիտալսկին:

Իսկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալներով, այս տարվա առաջին եռամսյակում Եվրամիության երկրներից ՀՀ տնտեսության մեջ իրականացված օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը եղել է բացասական: Այսինքն` պատկերավոր ասած, նախկինում արված ներդրումներից ստացված շահույթների արտահոսք է եղել Հայաստանից: Արտահոսքն էլ գերազանցում է 9 միլիարդ դրամը:

Այսպես. դեպի Գերմանիա արտահոսքը կազմել է 6.2 միլիարդ դրամ, դեպի Նիդեռլանդներ` 2.5 միլիարդ, Ֆրանսիա` 1.8 միլիարդ եւ այլն (տես աղյուսակը): Եվրամիության մի քանի երկրներից զուտ ներհոսքը դրական մեծություն է, սակայն դրանք շատ քիչ են: Օրինակ, Ֆինլանդիայից ներդրումների զուտ ներհոսքը 606 միլիոն դրամ է, Հունգարիայից` 166 միլիոն դրամ, Իտալիայից 51 միլիոն եւ այլն: Բայց այդ չնչին գումարները չեն հանգեցրել նրան, որ ընդհանուր հաշվեկշիռը լինի դրական»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին