hetq.am-ը գրում է, որ 33-ամյա Էդգար Շաթիրյանը մայիսի 5-ին ալկոհոլ ընդունած վիճակում իր կամքով գնացել է «Ավան հոգեկան առողջության կենտրոն», ընդունվել է ստացիոնար բուժման և նույն օրը 20.20-ին այդ հիվանդանոցում մահացել է։ Էդգարն ուներ երկու՝ 8 և 10 տարեկան երեխա: Վերջին ժամանակահատվածում հաճախ օգտագործել է ալկոհոլ, կնոջ և հարազատների հորդորով որոշել էր բուժվել «Նարկոլոգիական կենտրոնում»:
Մահվան հանգամանքները խիստ կասկածելի են Շաթիրյանի հարազատների համար, ովքեր կարծում են, որ նա մահացել է բժիշկների անբարեխիղճ լինելու, անփույթ գործելաոճի և սխալ բուժման պատճառով: Շաթիրյանի հարազատները բաց նամակ են գրել ՀՀ առողջապահության նախարար՝ Արմեն Մուրադյանին, ՀՀ ոստիկանության պետ՝ Վլադիմիր Գասպարյանին, ՀՀ գլխավոր դատախազ՝ Գևորգ Կոստանյանին:
«Չվճարեց դրամով, վճարեց կյանքի գնով» վերնագրված նամակն` ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: