Այսօր Ատլետիկոյի կողմից եմ!
Արա դե զարմանահրաշ ազգ ենք, էլի, հո զոռով չի: Ռուսաստանը Ադրբեջանին 3 միլիարդ դոլարի ամենանորագույն սպառազինություններն ա վաճառում՝ մենք դրանից հետո Եվրատեսիլում ամենաբարձրը գնահատում ենք ռուսական միջակ երգը: Ատլետիկոն Ադրբեջանին իր մայկաների վրա գովազդի տեղ ա վաճառում՝ սկսում ենք դրա համար ատել «Ատլետիկոյին» եւ «ավելի հավեսով բալետ անել» «Ռեալ»-ին: Դե ես էլ ասում եմ, որ հաշվեք ու տեսնեք, թե քանի տանկ, քանի հրթիռ, քանի ական ու արկ կարող էր գնել Ադրբեջանը այն 20 միլիոն եվրոյով, որը վճարել է այդ մայկաների վրա հայտնվելու համար: Ու երանի էլի մի քանի հարյուր միլիոն եվրո էլ ծախսեր ու թե բոլոր ակումբների մայկաների վրա հայտնվեր, անգամ, ավելի լավ՝ վարտիքների:
«Ատլետիկոն» ոչ միայն գեղեցիկ խաղացող թիմ է, այլեւ մեր ռազմավարական դաշնակիցը, ի տարբերություն որոշ «դաշնակիցների»: ))
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ատլետիկո»-ն հաղթում էր «Ռեալ»-ին. հիմնական ժամանակին ավելացրած րոպեների վերջում «Ռեալ»-ը հավասարեցրեց հաշիվը: Իսկ ավելացրած երեսուն րոպեների ընթացքում խաղն ավարտվեց Անչելոտիի թիմի փայլուն հաղթանակով. «Ռեալ» - «Ատլետիկո» 4:1. Ռեալը Չեմպիոնների լիգայի տասնակի գավաթակիր: