▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ատեստատների ներկայացման վերջնաժամկետն այլևս չի երկարաձգվելու


Հարգելի դիմորդներ,

Այսօր կայացավ Հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը, որում ի թիվս այլ հարցերի, քննարկեցինք նաև դիմորդների ատեստատների ներկայացման վերջնաժամկետի հարցը:

Հաշվի առնելով բազմաթիվ դիմումներ` հանձնաժողովը որոշեց ատեստատների ներկայացման վերջնաժամկետ սահմանել հուլիսի 12-ը, ժամը 17.00:

Ընդգծում եմ, որ ատեստատների ներկայացման վերջնաժամկետն այլևս չի երկարաձգվելու:

Այն դիմորդները, որոնք չեն հանձնի ատեստատները սահմանված ժամկետում, կզրկվեն ընդունվելու հնարավորությունից, անկախ ստացած գնահատականներից:

Խնդրում եմ տարածել:

Արմեն Աշոտյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին