Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ Երևանի նորընտիր ավագանին այսօր հրավիրել է իր առաջին նիստը, որը վարել է նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը:
Վերջինս ավագանու նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ որևէ կերպ չի փոխելու իր կենսակերպը, ավելին, աշխատանքի է գալու առանց փողկապի, շարունակելու է մայրաքաղաքում շրջել հեծանիվով, երթուղայիններով և ոտքով.
«Մարդիկ քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ ինձ ոչ թե շնորհավորում, այլ ցավակցում են: Ես գիտեմ, որ մեզ շատ ծանր աշխատանք է սպասվում»,- ասել է Հայկ Մարությանը:
Իսկ ինչ վերաբերվում է ավագանու 65 անդամներին, նորընտիր քաղաքապետը նշել է.
«Նրանց կողմից յուրաքանչյուր լավ առաջարկ ընդունվելու և ի կատար է ածվելու»,- շեշտել է քաղաքապետը:
Կարդացեք նաև՝ Երևանցիներն ամեն րոպե պետք է ժպտան․ Երևանի ավագանու առաջին նիստը՝ Հայկ Մարությանի ղեկավարությամբ