▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհին պետք է ներկայանանք ՈՐԱԿՅԱԼ հայի կերպարով

Վերջերս վերլուծական կարևոր մի աշխատանքի առիթով ինձ խնդրեցին պատասխանել հետևյալ հարցին.  «Ո՞րն է Հայաստանի ամենաներկայանալի ապրանքը, փաստարկը, նշանը, ինչո՞վմենք պետք է ներկայանանք աշխարհին»: Պատասխանս ակնթարթային էր. «ՈՐԱԿՅԱԼ ՀԱՅԸ»…

Հիրավի, առավելագույն առաջնայնության խնդիր է մարդկային և՝ որպես հետևություն, հասարակական ՈՐԱԿԻ ծնումը, կերտումը, ձևավորումը, սնուցումը, տարածումը… Մեր իրականության մեջ մենք, թերևս, միայն մասնավոր կարգով, գենետիկորեն ենք փոխանցում ՈՐԱԿՅԱԼ ՀԱՅԻ պահանջարկը՝ սերնդեսերունդ, բայց ՈՐԱԿԻ կերտման, սնուցման և, առավելևս, տարածման գործում՝ որպես հասարակություն, ակնհայտորեն թերանում ենք…

Մեր հպարտության առիթ հանդիսացող զավակները, որպես կանոն, լավագույն դեպքում միայն ծնվել են հայրենիքում,բայց կերտվել, ձևավորվել և ուժ են առել այլուր,մեզանից հեռու, մեզանից անկախ, շատ հաճախ նաև՝ մեզ հակառակ…Նրանցից շատերը՝ լինելով անհամեմատ ավելի առաջադեմ արժեհամակարգերի կրողներ,  դաժանորեն բախվում են մեզ արդեն չգիտես ինչու հարազատ դարձաձ «ոսկրաջարդային» փիլիսոփայությանը, կոտրվում են, հանգչում, լավագույն դեպքում՝ նորից փախչում…

Իսկ մենք բացարձակ անպատեհ համառությամբ շարունակում ենք տեղ տալ, առաջ քաշել, շոյել ու փայփայել հայրենի ոսկրաջարդերին, չհասկանալով թերևս, որ դրանով իսկ նվազեցնում ենք ՈՐԱԿԻ՝ արդեն անգամ գենետիկորեն վերարտադրման հնարավորությունը…

Արմեն Դարբինյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին