Ավստրալիայի Բրիսբեն քաղաքի Lone Pine Koala ապաստարանում կոալաներին սովորեցնում են գրկախառնվել աշխարհի առաջնորդների հետ. առջևում «Մեծ 20-յակի» գագաթաժողովն է:
The Irish Times-ը հայտնում է, որ գրկախառնության պարապմունքները տևում են օրական 10 - 30 րոպե: Կենդանիները սովորում են, թե ինչպես է պետք դիմավորել, ողջունել և գրկախառնվել ազդեցիկ քաղաքական գործիչների՝ տեսականորեն Անգելա Մերկելի, Վլադիմիր Պուտինի, Բարաք Օբամայի և այլոց հետ:
Նշվում է, որ հայտնիները սովորական են տեղի կոալաների համար: Նրանք լուսանկարվելու փորձ ունեն թենիսիստ Ռոջեր Ֆեդերերի, դերասան Ջոն Թրավոլթայի և երգչուհի Թեյլոր Սվիֆթի հետ:
Գագաթաժողովը Բրիսբենում կկայանա հաջորդ շաբաթ:
Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում հաջորդ շաբաթ կայանալու է «Մեծ 20-յակի» գագաթաժողովը: Այս իրադարձությանն ընդառաջ` Lone Pine Koala ապաստարանում կոալաներին սովորեցնում են գրկախառնվել աշխարհի առաջնորդների հետ գրում է The Irish Times-ը:
Գրկախառնության պարապմունքները տևում են օրական 10 - 30 րոպե: Կենդանիները սովորում են, թե ինչպես է պետք դիմավորել, ողջունել և գրկախառնվել ազդեցիկ քաղաքական գործիչների՝ Անգելա Մերկելի, Վլադիմիր Պուտինի, Բարաք Օբամայի և այլոց հետ: Նշվում է, որ հայտնիները սովորական են տեղի կոալաների համար: Նրանք լուսանկարվելու փորձ ունեն թենիսիստ Ռոջեր Ֆեդերերի, դերասան Ջոն Թրավոլթայի և երգչուհի Թեյլոր Սվիֆթի հետ:Մանրամասները` տեսանյութում: