Համացանցի օգտատերերը Կանադայից վարորդին «աշխարհի ամենավատ վարորդ» կոչումն են շնորհել այն բանից հետո, երբ ցանցում հայտնվել է կիսադատարկ կայանատեղիից դուրս գալու նրա փորձերը պատկերող տեսանյութը: Չորս օրվա ընթացքում տեսահսկման խցիկներով արված
տեսանյութը Youtube-ում ավելի քան 2 մլն դիտում է ունեցել:
4.5 րոպե տեւողությամբ տեսանյութում երեւում է, թե ինչպես է արծաթագույն BMW-ի վարորդը փորձում դուրս գալ Քալգարի քաղաքի խանութներից մեկի կայանատեղիից: Չնայած ազատ տարածության առկայությանը՝ անհայտ վարորդը չի կարողանում անհրաժեշտ մանեւրումները կատարել: Բացի այդ, նա վթարի մասնակից է դառնում՝ բախվելով կայանված մեքենաներից մեկին: Կայանատեղիից BMW-ն դուրս է բերվում այլ վարորդի օգնությամբ:
Ըստ Calgary Sun-ի, ոստիկանությունը պարզել է մեքենայի տիրոջ անձը: Սակայն վթարի մեղավորի ո՛չ անունը, ո՛չ սեռը չի հաղորդվում:
Lenta-ի փոխանցմամբ, Youtube-ի օգտատերերը հոլովակը քննարկելիս ենթադրություն են հայտնել, որ վարորդը ոչ սթափ վիճակում է եղել: Շատերն էլ շեշտել են, որ ղեկին, ամենայն հավանականությամբ, կին է եղել:
Համացանցում հայտնվել են կիսադատարկ կայանատեղիից դուրս գալու վարորդի անարդյունք փորձերը պատկերող կադրերը, որոնց շնորհիվ օգտատերերը Կանադայից վարորդին «աշխարհի ամենավատ վարորդ» կոչումն են շնորհել:
4.5 րոպե տեւողությամբ տեսանյութում երեւում է, թե ինչպես է արծաթագույն BMW-ի վարորդը փորձում դուրս գալ Քալգարի քաղաքի խանութներից մեկի կայանատեղիից: Չնայած ազատ տարածության առկայությանը՝ անհայտ վարորդը չի կարողանում սուրս գալ այդտեղից: Բացի այդ, նա վթարի մասնակից է դառնում՝ բախվելով կայանված մեքենաներից մեկին: Չորս օրվա ընթացքում տեսահսկման խցիկներով արված տեսանյութը Youtube-ում ավելի քան 3 մլն դիտում է ունեցել: