Ռուսական «Лента.ру» կայքն ուշագրավ անդրադարձ է կատարել աշխարհի ամենահայտնի յոթնյակի պատմությանը` նշելով, որ երեխաներն արդեն դարձել են 17 տարեկան: Աղբյուրը վերհիշել է զարմանալի ընտանիքի պատմությունն ու ներկայացրել, թե ինչպես են նրանք ապրում հիմա:
Յոթ երեխաները` Քենին, Նաթանը, Բրենդոնը, Ջոելը, Ալեքսիսը, Նատալին ու Քելսին, լույս աշխարհ են եկել Բոբի ու Քենի Մաքոհյուների ընտանիքում` 1997թ. նոյեմբերի 17-ին: Հղիության ժամանակ բժիշկներն առաջարկել են մորն արհեստական ճանապարհով ընդհատել հղիությունը, քանի որ, ըստ նրանց, տիկին Մաքոհյուն չէր կարողանա 7 պտղին էլ լույս աշխարհ բերել: Սակայն հավատացյալ կինը հրաժարվել է այդ քայլից ու արդյունքում դարձել 7 առողջ երեխայի մայր: Նախքան այդ կինն արդեն 1-ամյա դուստր ուներ: Այս զարմանալի դեպքի մասին իմացել է ամբողջ Ամերիկան. բացի հազարավոր սովորական քաղաքացիներից, ընտանիքին շնորհավորել է այն ժամանակվա նախագահ Բիլ Քլինթոնը: Նման իրարանցումն իրավամբ արդարացված էր, քանի որ սա առաջին յոթնյակն էր, որ կարողացել է ողջ մնալ ու մեծանալ:
Տիկին Մաքոհյուին երեխաների խնամքի հարցում օգնելու համար հավաքվել են բազմաթիվ կամավորներ` կազմելով հերթապահության գրաֆիկ: Իշխանությունները ևս օգնել են ընտանիքին` տրամադրելով մեծ տուն, գումար ու փոքրիկների խնամքի պարագաներ:
Այժմ երեխաներն արդեն 17 տարեկան են ու եկող տարի կավարտեն դպրոցը` շարունակելով ուսումը քոլեջում: Ընտանիքի հայրը պատմել է, որ այժմ իրենց հոգսերը թեթևացել են, քանի որ երեխաները մեծացել են ու տնային գործերի մեծ մասը վերցրել են իրենց վրա։
Ռուսական Лента.ру-ն անդրադարձել է աշխարհի ամենահայտնի յոթնյակի պատմությանը: Առիթն այն է, որ երեխաներն արդեն դարձել են 17 տարեկան: Յոթ երեխաները` Քենին, Ջոելը,Նաթանը, Ալեքսիսը, Նատալին, Բրենդոնը ու Քելսին, լույս աշխարհ են եկել Բոբի ու Քենի Մաքոհյուների ընտանիքում` 1997թ. նոյեմբերի 17-ին: Հղիության ժամանակ բժիշկներն առաջարկել են մորն արհեստական ճանապարհով ընդհատել հղիությունը, քանի որ, ըստ նրանց, տիկին Մաքոհյուն չէր կարողանա 7 պտղին էլ լույս աշխարհ բերել: Սակայն կինը հրաժարվել է այդ քայլից ու արդյունքում դարձել 7 առողջ երեխայի մայր:
Նախքան այդ կինն արդեն 1-ամյա դուստր ուներ: Այս զարմանալի դեպքի մասին իմացել է ամբողջ Ամերիկան. բացի հազարավոր սովորական քաղաքացիներից, ընտանիքին շնորհավորել է այն ժամանակվա նախագահ Բիլ Քլինթոնը: Նման իրարանցումն իրավամբ արդարացված էր, քանի որ սա առաջին յոթնյակն էր, որ կարողացել է ողջ մնալ ու մեծանալ: Տիկին Մաքոհյուին երեխաների խնամքի հարցում օգնելու համար հավաքվել են բազմաթիվ կամավորներ` կազմելով հերթապահության գրաֆիկ: Իշխանությունները ևս օգնել են ընտանիքին` տրամադրելով մեծ տուն, գումար ու փոքրիկների խնամքի պարագաներ: Այժմ երեխաներն արդեն 17 տարեկան են ու եկող տարի կավարտեն դպրոցը` շարունակելով ուսումը քոլեջում: Ընտանիքի հայրը պատմել է, որ այժմ իրենց հոգսերը թեթևացել են, քանի որ երեխաները մեծացել են ու տնային գործերի մեծ մասը վերցրել են իրենց վրա։