▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհը պետք է ծափահարի. Ամերիկացի դիվանագետն՝ Արցախի ՄԻՊ-ի մասին

Հայաստանում ԱՄՆ նախակին դեսպան Ջոն Էվանսը թվիթերյան իր միկրոբլոգում ողջունել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի՝ ադրբեջանցի գերեվարված զինվորի հետ հանդիպմանը:

«Աշխարհը պետք է ծափահարի, երբ ձերբակալվածին/գերի ընկածին վերաբերվում են հարգանքով/արժանապատվորեն: Կարծում եմ, որ պետք է փոխադարձ լինի»,- գրել է դիվանագետը:

Հիշեցնենք, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն այցելել է Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեին, որը ձերբակալվել է փետրվարի 1-ին դիվերսիայի փորձ կատարելու և ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածով:

Մեկուսի հաղորդակցման ընթացքում Հուսեյնզադեն առողջական վիճակի կամ իր նկատմամբ վատ վերաբերմունքի մասին որևէ գանգատ չի ներկայացրել։

Պաշտպանը Էլնուր Հուսեյնզադեի հետ հանդիպման ժամանակ նրան է փոխանցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ադրբեջաներենով։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին